ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը բարձրացրել է նավթի գները

Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը բարձրացրել է նավթի գները
04.01.2016 | 15:39

Նավթի համաշխարհային գները աճում են Էր-Ռիադի և Թեհրանի հակամարտության ֆոնին՝ գրում է The Wall Street Journal-ը: «Երկուշաբթի նավթի գները բարձրացել են 3 %-ով՝ հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի և Իրանի քաղաքական էսկալացիայից, նավթի մատակարարման հնարավոր խափանումների տագնապից»,- գրում է պարբերականը:

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ